Ավստրալիայում մոլեգնում են հրդեհները

Ավստրալիայում չոր եւ շոգ եղանակի, ինչպես նաեւ ուժեղ քամու պատճառով արագորեն տարածվում են հրդեհները:

Միայն Նոր Հարավային Ուելս նահանգում մոտ 100 խոշոր բռնկումներ են արձանագրվել, շատ շրջաններից բնակիչները տարհանվել են: Իշխանությունները իրավիճակը համարում են աղետալի:

Թասմանիա կղզում վերջին երկու օրերին շուրջ հարյուր տներ են վառվել: Նախնական տվյալներով, մարդկային կորուստներ չկան: