Հնդկաստանում դատում են վեց հանցագործներին

Հնդկաստան - 23-ամյա ուսանողուհու բռնաբարության գործի հետ կապված բողոքի ցույց Նյու Դելիի դատարանի մոտ, 3-ը հունվարի, 2013թ.

Հնդկաստանում մեկնարկել է վեց տղամարդկանց դատավարությունը, ովքեր Նյու Դելիում ավտոբուսում բռնաբարել էին 23-ամյա ուսանողուհու։

Դատավարությունը ընթանում է փակ, ոստիկանական խիստ հսկողության ներքո։

Հանցագործներին մահապատժի ենթարկելու պահանջով Հնդկաստանում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով։

Հանցագործության զոհ դարձած ուսանողուհին դեկտեմբերի վերջին մահացել է Սինգապուրի հիվանդանոցում։