Օբաման վերադարձել է Սպիտակ տուն

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում Սպիտակ տանը, արխիվ

Հավայան կղզիներում ընտանիքի հետ Սուրբ Ծննդյան տոներն անցկացնելուց հետո Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման վերադարձել է Սպիտակ տուն:

Աշխատանքային առաջին շաբաթվա ընթացքում սպավում է հանդիպում Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ, ինչպես նաեւ հնարավոր է, որ Օբաման նշանակի ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար եւ Կենտրոնական հետախուզական վարչության նոր պետ: