Գալիք շաբաթ Հիլարի Քլինթոնը կարող է վերադառնալ աշխատանքի

Միացյալ Նահանգների պետքարտուղարության փոխանցմամբ` արյան տրոմբի դեմ բուժում ստացած պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուսով է, որ կարող է հաջորդ շաբաթ վերադառնալ աշխատանքի:

Պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը լրագրողներին հայտնել է, որ Քլինթոնը հանգստանում է տանը, սակայն ամեն օր շփվում է իր ղեկավարած գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:.

Նուլանդի խոսքով. Քլինթոնը «լավ տրամադրության մեջ է, ոգեւորված է եւ անհամբերությամբ սպասում է աշխատանքի վերադառնալուն»:

65-ամյա Հիլարի Քլինթոնը Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում գլխուղեղի շրջանում արյան տրոմբի դեմ բուժում է ստացել դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 2-ը:

Բժիշկները վստահեցրել են, որ նա լիովին կբուժվի: