Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվեց նախագահի թեկնածու

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր ինքնառաջադրվեց Հայաստանի նախագահի թեկնածու։

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Հովհաննիսյանի ինքնառաջադրման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրմամբ Հայաստանի նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուների թիվը հասնում է 13-ի։ Կարդալ ավելին »»»