Վրաստանի խորհրդարանը վերադառնում է մայրաքաղաք

Վրաստանի խորհրդարանը Քութաիսիից կվերադառնա մայրաքաղաք։ Խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին այսօր ասել է, որ օրենսդիրները 2013 թվականի գարնանային նստաշրջանն արդեն կանցկացնեն Թբիլիսիում։

Քութաիսիում խորհրդարանի նոր շենքի կառուցումն ավարտվել է այս տարեսկզբին։

Խորհրդարանը Քութաիսի տեղափոխելու գաղափարի ընդդիմախոսների փոխանցմամբ, օրենսդիրների համար դյուրին չէ աշխատել մայրաքաղաքից 230 կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաքում այն դեպքում, երբ կառավարական բոլոր մնացած գերատեսչությունները մնում են Թբիլիսիում։