Մոսկվայում բանակցել են Սերգեյ Լավրովը եւ Լախդար Բրահիմին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե դեռ կա Սիրիայի հակամարտությունը խաղաղ եղանակով կարգավորելու հնարավորություն։

Նա «փակուղի» է անվանել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ բանակցությունները մերժելու ընդդիմության որոշումը եւ ՄԱԿ-ի դիտորդներին դիմել է Սիրիա վերադառնալու կոչով։

Լավրովն այսօր հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի միջնորդ Լախդար Բրահիմիի հետ։