Սաղմոսավանցի թոշակառուն հաց ու պանրով կանցկացնի Ամանորը

Your browser doesn’t support HTML5

Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի բնակիչ, 82-ամյա Հրանտ Եղիազարյանը երեք երեխա ունի, սակայն Ամանորը միայնակ կանցկացնի: Ամանորի գիշերը սեղանին հաց ու պանիր կդնի: Ավելին անելու հնարը չի գտնում: Ասում է՝ «երբ ուտելու բան ունենամ, ինձ համար Նոր տարի է»: