Կարասինը եւ Թուրքիայի դեսպանը քննարկել են Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Երեւանում, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը այսօր ընդունել է երկրում Թուրքիայի դեսպան Այդըն Ադնան Սեզգինին։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների որոշ հարցեր։