110 սիրիահայ ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի

Սիրիահայերը ժամանում են Հայաստան, Երեւան, «Զվարթնոց» օդանավակայան, օգոստոս, 2012թ.

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը վաղը կրթաթոշակների հավաստագրեր կտրամադրի սիրիահայ ուսանողներին։

Հիմնադրամի հաղորդագրության համաձայն` ուսման վարձերի փոխհատուցում կստանան Հայաստանում սովորող ավելի քան 110 սիրիահայ ուսանողներ։ Վերջիններիս ուսման վարձերի փոխհատուցման նպատակով Հայաստանի կառավարությունը հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ (մոտ 100 հազար դոլար)։

Միջոցառմանը ներկա կլինի եւ հավաստագրերը սիրիահայ ուսանողներին կհանձնի վարչապետ Տիգրան Սարգսյանը։