«Կարմիր հրապարակը տոնակատարությունների վայր է, այլ ոչ թե գերեզմանոց», - հայտարարում է ռուսաստանցի քաղաքական գործիչը։
Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին նորից կոչ է արել հուղարկավորել Վլադիմիր Լենինին ու այդպիսով նաեւ խնայել նրա դամբարանի վերանորոգման համար նախատեսված գումարները:
Նա առաջարկել է գումարներ չծախսել «արյունոտ հեղափոխություն իրականացրած մարդկանց հիշատակը հավերժացնելու վրա, այլ փակել դամբարանը ընդմիշտ»:
Լենինից բացի, Ժիրինովսկին կոչ է արել Մոսկվայի Կարմիր հրապարակում` Կրեմլի պատում հուղարկավորված բոլոր սովետական գործիչներին վերահուղարկավորել Միտիշչիի կառավարական գերեզմանոցում:
Երեքշաբթի օրը կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն` Ժիրինովսկին ասել է, թե «Կարմիր հրապարակը տոնակատարությունների վայր է, այլ ոչ թե գերեզմանոց»:
Ժիրինովսկու հայտարարությունների առիթը դամբարանը վերանորոգելու որոշումն է: Վերանորոգման աշխատանքները չորս ամիս շարունակվելու են, այդ ընթացքում Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդի մարմինը մնալու է ներսում: Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013 թվականի ապրիլի 30-ին: Այս մասին ասել է Ռուսաստանի դաշնային պահպանության ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Դեւյատովը։
Ավելի վաղ` դեկտեմբերի 13-ին լիբերալ դեմոկրատների առաջնորդը ասել էր, թե «քանի դեռ Լենինի մարմինը դամբարանում է, Եվրոպան չի հավատա, որ Ռուսաստանը փոխվել է»։ Ժիրինովսկին կոչ է անում երկիրը ազատել կարմիր լծից:
Մինչդեռ Ռուսաստանում շատերը, հիմնականում` կոմկուսի կողմնակիցները, կտրականապես դեմ են Լենինի դամբարանի փակմանը: