Հայաստանը չի միջամտում ՌԴ միգրացիոն ծրագրերին անգամ Հայաստանում

Your browser doesn’t support HTML5

Գյումրիում ՌԴ հյուպատոս Վասիլի Կորչմարը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ հնարավոր է Հայաստանում ՌԴ ֆեդերալ միգրացիոն ծառայությունը դադարեցնի իր գործունեությունը, քանի որ Հայաստանի իշխանություններն են այդպես ցանկանում, սակայն «Հայրենակիցներ» ծրագիրը կշարունակի գործել: Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն ասում է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի միջամտություն չունեն ՌԴ այդ ծրագրերին: