Բրահիմի. «Իրավիճակը Սիրիայում դեռեւս անհանգստացնող է»

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի բանագնաց Լախդար Բրահիմին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իրավիճակը այդ երկրում դեռեւս անհանգստացնող է:

Ասադի հետ հանդիպման մանրամասները Բրահիմին չի բացահայտել, սակայն հույս է հայտնել, որ բոլոր կողմերը կգան համաձայնության, ինչին, ընդգծել է նա, սիրիացի ժողովուրդը հույսով ու անհամբերությամբ է սպասում:

Սիրիացի իրավապաշտպանների վկայությամբ` 2011 թվականի մարտից երկրում սկիզբ առած խռովությունների ընթացքում արդեն շուրջ 40 հազար մարդ է սպանվել: