Սիրիական քաղաքում օդուժի կրակոցներից 50 մարդ է զոհվել

Դիտարկման խմբի վկայությամբ` Սիրիայի կենտրոնական Համա շրջանի Հալֆայա քաղաքում հացի արտադրամասի ուղղությամբ օդուժի արձակած կրակոցներից հացի հերթում գտնվող ավելի քան 50 մարդ է մահացել:

Հալֆայան այժմ գտնվում է նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարող սիրիացի ապստամբների վերահսկողության տակ:

Սիրիայում 21 ամիսների զինված հակամարտության ընթացքում, որոշ գնահատականների համաձայն, ավելի քան 44 հազար մարդ է սպանվել: