Քարզայ․ «Աֆղանստանի ազգային ուժերը պատրաստ են անվտանգություն ապահովել»

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայ

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ողջունել է Մեծ Բրիտանիայի հայտարարությունն այն մասին, որ բրիտանական զորքերը հաջորդ տարի կլքեն Աֆղանստանը։

Քարզայի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ «այս որոշումը ճիշտ ժամանակին է կայացվել, Աֆղանստանի ազգային ուժերը պատրաստ են անվտանգություն ապահովել եւ պաշտպանել իրենց երկիրը»։

Աֆղանստանում 2001 թվականից ի վեր 438 բրիտանացի զինծառայող է զոհվել։