Փարք Գուն-Հայը՝ Հարավային Կորեայի առաջին կին նախագահ

Հարավային Կորեայում անցկացված նախագահական ընտրություններում այդ երկրի պատմության մեջ առաջին անգամ կին նախագահ է ընտրվել։

Ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող պահպանողական կուսակցության թեկնածուն՝ Հարավային Կորեայի նախկին ռազմական առաջնորդ Փարք Չանգ-Հիի դուստր Փարք Գուն-Հայը։