Լեւոն Զուրաբյանը եւ Վարդան Օսկանյանը դիմել են գլխավոր դատախազին

Your browser doesn’t support HTML5

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը դիմում են հասցեագրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` իրենց առանձնազրույցի «ապօրինի գաղտնալսման» եւ ձայնագրությունը սոցիալական ցանցերում տեղադրելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու պահանջով: