Պետական հեռուստատեսություն․ Իրաքի նախագահը կաթված է ստացել

Իրաքի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ երկրի նախագահ Ջալալ Թալաբանին կաթված է ստացել։

Նախագահի գրասենյակը այս առիթով հաղորդագրություն է տարածել, նշելով, որ երկուշաբթի երեկոյան Թալաբանին հիվանդանոց է տեղափոխվել «անհետաձգելի առողջական խնդիրների» պատճառով։

2008 թվականին նախագահ Թալաբանիի սիրտը վիրահատվել է ԱՄՆ-ում։

Թալաբանին Իրաքի հիմնական քրդական կուսակցություններից մեկի՝ Քրդստանի հայրենասիրական միության (PUK) հիմնադիրն է։ 2005 թվականին նա դարձավ Իրաքի առաջին ոչ արաբ նախագահը։

Իրաքում նախագահի ինստիտուտը հիմնականում արարողակարգային նշանակություն ունի։