Բեռլուսկոնին հաստատել է 28-ամյա աղջկա հետ հանդիպելու փաստը

Սիլվիո Բեռլուսկոնի

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով 76 տարեկան է, իտալական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հաստատել է այն տեղեկությունը, թե հանդիպում է 28-ամյա մի աղջկա հետ: Աղջկա անունը Ֆրանչեսկա է:

Այս լուրը հաղորդող BBC-ին հիշեցնում է, որ Բեռլուսկոնին վերջերս է հայտարարել, թե վերստին մտադիր է պայքարել Իտալիայի վարչապետի աթոռի համար: