Բնապահպանական խնդիրները Հայաստանում «անսպառ» են

Your browser doesn’t support HTML5

«Թռչկան» հասարակական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանի խոսքով` բնապահպանության ոլորտում խնդիրները Հայաստանում «անսպառ են, իսկ պետական կառույցները` անշարժ»: Լրագրողների հետ հանդիպմանը Գալստյանը հայտարարեց, թե բնապահպանների ահազանգներից հետո են միայն պետական կառույցները անդրադառնում բնապահպանական խնդիրներին: Նրա խոսքով` անգամ բնապահպանների բացահայտված օրինազանցությունները չեն արժանանում համարժեք արձագանքի: