Հայաստանի վարչապետը հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենին:

Կառավարության պաշտոնական տեղեկատվության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Տիգրան Սարգսյանը հանդիպել է նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա» ծրագրի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին: Կողմերը քննարկել են առաջիկայում ծրագրին Հայաստանի մասնակցության հնարավորությունները:

Վարչապետն այսօր կվերադառնա Երեւան: