Amnesty International-ը քննադատել է Պակիստանի իշխանություններին

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը քննադատել է Պակիստանի իշխանություններին աֆղանական սահմանին բնակվող խաղաղ բնակչությանը թալիբների հարձակումներից պաշտպանելու անկարողության համար:

Կազմակերպության զեկույցում նշվում է նաեւ, որ Պակիստանի ուժային կառույցները ահաբեկում են տեղի բնակիչներին` հատկապես երիտասարդ տղամարդկանց ոչ պակաս, քան թալիբները: