Վենեսուելայի նախագահը կրկին Կուբա է մեկնում վիրահատության

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կրկին քաղցկեղի դեմ բուժման նպատակով մեկնում է Կուբա։

Չավեսը, ով հոկտեմբերին 6 տարի ժամկետով վերընտրվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում, անցած տարվանից մի քանի անգամ Կուբայում վիրահատության է ենթարկվել ու քաղցկեղի դեմ բուժման կուրսեր է անցել։

Նախքան դեկտեմբերի 9-ին Հավանա մեկնելը՝ Չավեսը Կարակասում հայտարարել է, որ հիվանդությունն իրեն կարող է անաշխատունակ դարձնել եւ իր աջակիցներին կոչ է արել այդ պարագայում, եթե վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացվեն, քվեարկել փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյի օգտին։