Եգիպտոսի նախագահը ազգային երկխոսություն է առաջարկում

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին երկրում ծագած ճգնաժամը հաղթահարելու նպատակով ազգային երկխոսություն է առաջարկել իր ընդդիմադիրներին։

Ըստ Եգիպտոսի նախագահի` շաբաթ օրը կայանալիք հանդիպումից հետո շատ հարցեր կպարզվեն։

Մուրսին նաեւ ասել է, որ դեկտեմբերի 15-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեն կընթանա այնպես, ինչպես ծրագրվել է։

Ընդդիմադիրներին բարկացրել է այն հանգամանքը, որ Սահմանադրության նախագիծը ներկայացված է խորհրդարանում մեծամասնություն ունեցող իսլամիստների կողմից։