Ռուսաստանցիների միայն 5 տոկոսն է Հայաստանին վստահելի գործընկեր համարում, իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վստահում է հարցվածների միայն 3 տոկոսը:
Այս արդյունքներն են ցույց տալիս Ռուսաստանյան հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի վերջերս անցկացրած հարցումները:
Ըստ այդ հարցումների՝ ետխորհրդային երկրներից (բացառությամբ մերձբալթյան երկրները) ռուսաստանցիները ամենաշատը վստահում են Բելառուսին եւ Ղազախստանին: Այս երկրների հանդեպ ռուսաստանցիների վերաբերմունքը վերջին 5 տարիների ընթացքում մնում է նույնը: Այս տարվա հարցումներով` Բելառուսին վստահում է հարցվածների 46 տոկոսը, իսկ Ղազախստանին՝ 38 տոկոսը:
Սոցիոլոգների ստացած տվյալներով` այս տարի երրորդ տեղում Ուկրաինան է, որին վստահելի գործընկեր են համարել հարցվածների 17 տոկոսը:
ԱՊՀ-ի մյուս երկրները զգալիորեն ետ են մնում առաջին եռյակից:
Հայաստանին վստահում է ռուսաստանցիների 5 տոկոսը, Ղրղըզստանին ու Ադրբեջանին` հավասարաչափ՝ 4 տոկոսը, Ուզբեկստանին` 3 տոկոսը, Մոլդովային, Թուրքմենստանին ու Տաջիկստանին՝ 2-ական տոկոսը:
Հարցումները փորձել են ճշտել նաեւ ռուսաստանցիների վերաբերմունքը հետխորհրդային երկրների ղեկավարների հանդեպ: Այստեղ նույնպես հարցվածների մեծ մասը վստահում է Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարներին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վստահում է ռուսաստանցիների 34 տոկոսը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ 31 տոկոսը: Մյուս երկրների ղեկավարներին ռուսաստանցիները զգալիորեն քիչ են վստահում:
Ուկրաինայի նախագահին վստահում է ռուսաստանցիների 12 տոկոսը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` 5 տոկոսը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` 3 տոկոսը, նույնչափ եւ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւին: Մյուս երկրների ղեկավարները վայելում են ռուսաստանցիների 1-2 տոկոսի վստահությունը:
Բելառուսը եւ Ղազախստանը առաջին տեղերում են նաեւ ԱՊՀ-ում կայուն եւ հաջողակ համարվող երկրների շարքում` համապատասխանաբար 45 եւ 33 տոկոս: Երրորդ տեղում է Ուկրաինան՝ 19 տոկոս, չորրորդում՝ Հայաստանը` 7 տոկոս, այնուհետեւ` Ադրբեջանը՝ 6 տոկոս, ու ԱՊՀ-ի մյուս երկրները:
Բելառուսին եւ Ղազախստանին ռուսաստանցիները առաջինն են համարել նաեւ արդիականացումը հաջողությամբ իրականացնող երկրների շարքում:
Սոցիոլոգները հարցումներում ընդգրկել են նաեւ Վրաստանը, որն արդեն ԱՊՀ-ի անդամ չէ: Վրաստանին, ինչպես նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վստահում է հարցվածների մեկ տոկոսը:
Հարցումները անցկացվել են Ռուսաստանի չորս տասնյակից ավելի շրջանների, երկրամասերի ու հանրապետությունների 138 բնակավայրերում: Հարցումներին մասնակցել է 1600 մարդ:
«Ինտերֆաքս»-ը նշում է, որ հարցումներն անցկացվել ու արդյունքները հրապարակվել են ԱՊՀ-ի երկրների ղեկավարների` դեկտեմբերի 5-ի Աշգաբատի հանդիպման նախաշեմին: