Շփման գծի դիտարկում Հադրութի ուղղությամբ

Այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ:

Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն` դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դրա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկումը երկու կողմերից անցկացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչները:

ԵԱՀԿ-ի առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: