«Մագնիտսկու ցուցակը»` ամերիկյան Սենատի օրակարգում

Միացյալ Նահանգների Սենատի օրակարգում է «Մագնիտսկու ցանկը»:

Սենատն այսօր որոշում կկայացնի օրինագծի վերաբերյալ, որով նախատեսվում է վիզային պատժամիջոցներ կիրառել ռուսաստանյան այն գործիչների նկատմամբ, ովքեր առնչություն ունեն Մոսկվայի մեկուսարանում 2009 թվականին իրավաբան Սերգեյ Մագնիտսկուն կտտանքների ենթարկելու եւ սպանելու գործին: