Դամասկոսում ռմբակոծության հետեւանքով աշակերտներ են զոհվել

Դամասկոսում այսօր տեղի ունեցած ռմբակոծության հետեւանքով դպրոցի առնվազն 28 աշակերտ եւ մեկ ուսուցիչ է զոհվել:

BBC-ն, հղում կատարելով սիրիական պետական «Սանա» գործակալությանը, հայտնում է, որ դպրոցի ուղղությամբ արկը նետել են ապստամբներ, մինչդեռ ապստամբները հայտարարում են, թե կառավարական ուժերն են մեղավոր մարդկանց մահվան մեջ:

Օրերս Դամասկոսում մարտերը թեժացել են, կառավարական ուժերը փորձում են ապստամբներին դուրս մղել քաղաքի արեւելյան հատվածից: