Հայկական երաժշտությունը կրկին գերել է եվրոպացիներին

Your browser doesn’t support HTML5

Գյուրջիեւի անվան ժողովրդական նվագարանների համույթի ձայնասկավառակն արժանացել է հոլանդական «Edison Award»-ի մրցանակին «Լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում: Հաղթած ձայնասկավառակում զետեղվել են 20-րդ դարի հայազգի փիլիսոփա, երաժիշտ Գեորգի Գյուրջիեւի ստեղծագործությունները: Ժողովրդական գործիքների համար արված 17 մշակումներով ձայնասկավառակը թողարկվել է 2011-ին՝ գերմանական հեղինակավոր «ECM Records» ընկերության կողմից: