Բրյուսելում հանդիպում են ՆԱՏՕ-ի արտգործնախարարները

Սպասվում է, որ ՆԱՏՕ-ն պաշտոնապես հավանության կարժանացնի Թուրքիայի տարածքում Patriot տեսակի հրթիռային համակարգեր տեղադրելու` պաշտոնական Անկարայի խնդրանքը:

Հյուսիսատլանտյան դաշինքին մաս կազմող երկրների արտգործնախարարներն այսօր հանդիպելու են Բրյուսելում:

Patriot հրթիռները, ըստ Անկարայի, կպաշտպանեն Թուրքիան Սիրիայից հնարավոր հրթիռային հարձակումների դեպքում: