«Ազատություն» ռադիոկայանի լրագրողները մրցանակներ ստացան

Your browser doesn’t support HTML5

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Լիլիթ Հարությունյանը եւ Ռուզաննա Ստեփանյանը, որոնց տեսանյութերը, համապատասխանաբար, առաջին եւ երկրորդ տեղերն են գրավել Հայաստանում կանանց խնդիրներին նվիրված ռադիո եւ տեսանյութերի մրցույթում, այսօր մրցանակներ ստացան։ Հայաստանում կանանց խնդիրների ակտիվ լուսաբանմանն աջակցելու նպատակով Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կազմակերպած մրցույթին Լիլիթ Հարությունյանը ներկայացրել էր հղիության արհեստական ընդհատումների մասին տեսանյութը, Ռուզաննա Ստեփանյանը` ծեփագործ կնոջ մասին տեսանյութը: