Նախագահը շնորհավորել է Կամերային նվագախմբի 50-ամյակը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական կամերային նվագախմբի 50-ամյակի առթիվ:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նվագախմբին մաղթել է երկար եւ բեղմնավոր ուղի, ստեղծագործական նորանոր հաջողություններ` ի փառս հայ մշակույթի եւ կատարողական արվեստի: