Նալբանդյանը Աշգաբատում կմասնակցի ԱՊՀ նիստին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու դեկտեմբերի 4-ին Աշգաբատում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: Այդ մասին հայտնում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։