Վլադիվոստոկի դումայի պատգամավորը կորել է

Կորել է Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Դմիտրի Սուլեեւը: Այդ մասին երեկ հաղորդել է պատգամավորի կինը:

Այս տարվա հոկտեմբերին ընտրված դումայում Սուլեեւը գլխավորում է տնտեսական քաղաքականության եւ քաղաքային սեփականության հանձնաժողովը: Անցած օգոստոսին քաղաքական գործիչը հայտնվեց քրեական մի գործի կենտրոնում, որն առնչվում էր Վլադիվոստոկի դեղագործական ֆաբրիկայի գույքի վաճառքի գործարքում առկա չարաշահումներին: