Բարոզուն եւ Սաակաշվիլին արդեն Երեւանում են

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այսօր Երեւան է ժամանել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Վրաստանի նախագահին արդեն ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Երկու երկրների նախագահները քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկկողմ, ինչպես նաեւ ԵԺԿ-ի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել Հայաստանում եւ Վրաստանում իրականացվող բարեփոխումներին ու ժողովրդավարական գործընթացներին:

Արդեն Երեւանում է նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Սարգիս Հարությունյան