Գունավոր քարերի արտադրամասն աշխատում է փոքր պահանջարկով

Your browser doesn’t support HTML5

Վանաձորում արդեն 4 տարի գործում է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի մշակման արտադրամաս: Սակայն ընկերությունն ունեցած 20 հաստոցներից միայն ութն է գործարկում՝ պահանջարկի պակասի պատճառով: Ընկերության տնօրենը համոզված է, որ Հայաստանում բացի ադամանդից այլ գունավոր քարերի կիրառման մշակույթը դեռ ձեւավորված չէ: