Ամերիկյան Սենատը պատրաստվում է քննարկել Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ:
Նոր պատժամիջոցները կառնչվեն Իրանի էներգետիկ եւ ծովային տրանսպորտի ոլորտներին:
Նախկին պատժամիջոցներն այս երկրի նկատմամբ հանգեցրել են նավթի արտահանման նվազմանը եւ լուրջ վնաս հասցրել Իրանի տնտեսությանը:
Պատժամիջոցներ նպատակ ունեն Իրանին ստիպել հրաժարվել միջուկային ծրագրից, որը, Արեւմուտքի կարծիքով, ռազմական բնույթ ունի:
Պաշտոնական Թեհրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում: