Սիրիայում չկա ինտերնետ

Սիրիայում չկա ինտերնետ, մայրաքաղաք Դամասկոսում եւ որոշ կենտրոնական շրջաններում չի գործում բջջային հեռախոսակապը:

Ընդդիմությունը պնդում է, որ կապի միջոցները խափանել է կառավարությունը, որպեսզի խոչընդոտի իրենց հաղորդակցությունը, կառավարությունը, իր հերթինմ պնդում է, որ այս ամենը դիվերսիայի հետեւանք է:

Կատաղի հակամարտության հետեւանքով Դամասկոսի մերձակայքում երթեւեկությունը դեպի օդանավակայան արգելափակված է, որոշ թռիչքներ հետաձգվել են:

Հալեպում օդային հարձակման հետեւանքով զոհվել է ավելի քան 15 խաղաղ բնակիչ: