Պաշտոնական այցով Հայաստանում է Թուրքմենստանի նախագահը

Your browser doesn’t support HTML5

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 29-ին պաշտոնական այցով Երեւան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակությունը: «Տարածաշրջանային խնդիրները քննարկելիս մենք անհանգստություն ենք հայտնել Հարավային Կովկասում լարվածության աճի կապակցությամբ», - լրագրողներին փոխանցեց Սերժ Սարգսյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպումից հետո: