Շփման գծում ականի պայթյունից ադրբեջանցի զինվոր է վիրավորվել

Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում` Աղդամի ուղղությամբ, ականի պայթյունից Ադրբեջանի զինված ուժերի զինվոր է վիրավորվել։

Ինչպես հաղորդում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ոտքից վիրավորված զինծառայող Մամեդալի Ալլահվերդիեւը տեղափոխվել է հիվանդանոց։