Բագրատյանը դեմ է ԲՀԿ-ի հետ համագործակցության վրա կենտրոնանալուն

Your browser doesn’t support HTML5

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ընդհանուր առմամբ նորմալ է վերաբերվում ՀԱԿ-ի եւ քաղաքական այլ ուժերի, այդ թվում` «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ ընթացող խորհրդակցություներին: Սակայն Բագրատյանը դեմ է հատկապես ԲՀԿ-ի հետ համագործակցության ուղղությամբ կենտրոնանալուն: