Այսօր Եղիշե Չարենցի մահվան 75-րդ տարելիցն է

Your browser doesn’t support HTML5

1937 թվականի նոյեմբերի 27-ին Երեւանի բանտում մի քանի ամիս շարունակվող անվերջ հարցաքննություններից, անլուր տանջանքից ու տառապանքից հետո վախճանվեց հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը: Բանաստեղծի մահվան օրը չարենցասերները ծաղիկներ են դնում նրա հուշահամալիրին, ապա հավաքվում տուն-թանգարանում, անցկացնում ամենատարբեր միջոցառումներ: