Պակիստանում շիաների երթի ժամանակ ականի պայթյունից 7 մարդ է զոհվել

Պակիստանի ոստիկանության փոխանցմամբ, առնվազն 7 մարդ զոհվել է, 20 մարդ՝ վիրավորվել երկրի հյուսիսում շիա մահմեդականների երթի ժամանակ տեղի ունեցած ականի պայթյունից։

Ճանապարհային ականի պայթյունը տեղի է ունեցել Դերա Իսմայիլ Խանում։