1941 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է օրենք, որի համաձայն ամեն տարվա նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը ամերիկացիները նշում են Գոհաբանության օրը։
Գոհաբանության տոնի ավանդույթը սկիզբ է առել դեռ 1621 թվականին, երբ Նոր մայրցամաքում ծանր ձմեռը վերապրած մարդիկ որոշել են բերքահավաքից հետո երախտագիտություն հայտնել Աստծուն։ Դա տեղի է ունեցել ներկայիս Մասաչուսեթս նահանգի տարածքում գտնվող Փլիմութի գաղութում։
Նորաբնակները հրավիրել են նաեւ տեղացի հնդկացիներին, ովքեր իրենց հետ հնդկահավեր են բերել։ Այդ տարիներից էլ տապակած հնդկահավը դարձել է Գոհաբանության օրվա գլխավոր ուտեստը։ Ամերիկացիների սեղաններին այդ օրը կլինի ավելի քան 45 միլիոն հնդկահավ։
Գոհաբանության օրը նաեւ բարեգործական անհաշիվ ակցիաների օր է։
Միացյալ Նահանգներում կա նաեւ մի շատ հետաքրքիր ավանդույթ` նախագահը Սպիտակ տանը «ներում է շնորհում» Սպիտակ տան խոհարարների համար ուղարկված բազմաթիվ հնդկահավերից երկուսին։
Նախագահ Բարաք Օբաման այս տարվա Գոհաբանության օրվա նախօրեին ներում է շնորհել Քոբլեր (Քաղցր թխվածք) եւ Գոբլեր (Շատակեր) անուններով հնդկահավերին։ Նախագահի, նրա ընտանիքի անդամների, Սպիտակ տան աշխատողների եւ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան Վարդերի պարտեզում։
Օբաման ողջունել է ներկաներին, ողջույնին կչկչոցով պատասխանել են Քոբլերն ու Գոբլերը, ինչին ներկաները լիաթոք ծիծաղով են արձագանքել։
«Ասում են` կյանքում շատ կարեւոր է երկրորդ շանսը։ Հենց դա հաշվի առնելով էլ ես ներում եմ շնորհելու Քոբլերին եւ Գոբլերին։ Ամերիկայի ժողովուրդն իր կամքն արտահայտեց, եւ այս թռչունների կյանքի ուղին կշարունակվի», - ասել է նախագահն ու ավելացրել. - «Ճիշտ է, այսօր ավելի ուշ Միշելը, Սաշան, Մալիան եւ ես մեր սեղանին կտեսնենք եւս երկու հնդկահավի, բայց դրանք Քոբլերի եւ Գոբլերի նման բախտավոր չեն լինի»։
Այս կատակ-ծեսի ավարտին Բարաք Օբաման ազդարարել է. - «Եվ ահա, ես ձեզ ներում եմ շնորհում։ Շնորհավորեք Քոբլերին եւ Գոբլերին»։
Ինչպես The Washington Post-ն է նշում, խոհարարի դանակից փրկված թռչուններին, ավանդույթի համաձայն, կուղարկեն մայրաքաղաք Վաշինգտոնի մոտակայքում գտնվող առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի տուն-թանգարանի ֆերմա, որտեղ կան նաեւ այլ կենդանիներ, այդ թվում` Ալադին անունով ուղտը։