Համանախագահները ժամանել են Ստեփանակերտ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Ժակ Ֆորը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը այսօր ժամանել են Լեռնային Ղարաբաղ։

Մայրաքաղաք Ստեփանակերտում այս պահին ընթանում է Մինսկի խմբի միջնորդների եւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը։

Տարածաշրջան այցի շրջանակներում համանախագահները կլինեն նաեւ Երեւանում եւ Բաքվում։


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ