«Հեռուստամարաթոն 2012»-ը` այսօր

Այսօր կանցկացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնը: Այն կմեկնարկի Երեւանի ժամանակով երեկոյան ժամը 8-ին եւ կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 8-ը:

Հեռուստամարաթոնը կհեռարձակվի Լոս Անջելեսից, այն հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով: