Մինչեւ դարավերջ` 4 աստիճան ջերմացում

Համաշխարհային բանկի հրապարակած գնահատականի համաձայն` այս հարյուրամյակի վերջում ջերմաստիճանը Երկիր մոլորակում կարող է բարձրանալ 4 աստիճանով` ըստ Ցելսիուսի սանդղակի, եթե գալիք տասնամյակների ընթացքում քայլեր չարվեն կլիմայի գլոբալ փոփոխության դեմն առնելու համար:

Արդյունքը, ըստ գնահատականի, կարող է լինել համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը, եղանակի կտրուկ փոփոխությունները եւ սննդի պակասը, ինչից կտուժեն, առաջին հերթին, աղքատ երկրները: