Նալբանդյանը կայցելի Քուվեյթ եւ ԱՄԷ

Նոյեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Քուվեյթ, իսկ նոյեմբերի 20-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ հանդիպումներ կունենա վերոնշյալ երկրների ղեկավարության հետ: Այդ մասին հայտնում են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։