Տիմոշենկոն չի դադարեցրել հացադուլը

Անազատության մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի փաստաբանը հերքել է այն տեղեկությունը, թե Տիմոշենկոն դադարեցրել է հացադուլը։

Երեկ Ուկրաինայի առողջապահության նախարարի տեղակալ Ռասիա Մոիսեենկոն լրագրողներին ասել էր, թե նախկին վարչապետը դադարեցրել է հացադուլը գերմանացի բժիշկների հետ հանդիպումից հետո։