Թուրքիան ճանաչեց Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան

Թուրքիան երեկ ճանաչել է վերջերս Դոհայում կազմավորված Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ջիբութիում անցկացվող մահմեդական երկրների հավաքի ժամանակ ասել է, որ պաշտոնական Անկարան անկեղծորեն ողջունում է կոալիցիայի ձեւավորումը եւ մեկ անգամ եւս հաստատում, որ ընդունում է ընդդիմադիր կոալիցիան որպես սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ։